Փոխարժեքներ
31 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ո՞վ կմտածեր, որ ժամանակին մեր քաղաքական գործիչներից մեկի` «Թեկուզ պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի» արտահայտությունը կդառնա ոչ միայն ներքաղաքական իրավիճակը բնորոշող թևավոր խոսք, այլև հաջորդ իշխանությունների համար` կարգախոս-ուղեգիծ:
«Հանրապետականացման» հերթը հասել է հանրակրթությանը: Գեղարքունիքի մարզի, մասնավորապես` Մարտունու տարածաշրջանի որոշ դպրոցների մի շարք ուսուցիչներ, խնդրելով գաղտնի պահել իրենց ինքնությունն ու աշխատավայրը, «Երկիր»-ին վրդովված ու մտահոգված պատմել են պարտադրված կուսակցականացման մասին:
Նրանց խոսքերով` որոշ դպրոցների տնօրենների հրահանգված է ուսուցիչներով համալրել ՀՀԿ-ի շարքերը: «Եթե խնդրեին կամ առաջարկեին` ոչինչ, տանելի կլիներ, բայց նաև սպառնում են»,- ասաց ուսուցիչներից մեկը:
Ի դեպ, կուսակցության շարքերը համալրելու մոլուցքով տարված` տնօրենները քաղաքական ակտիվ դաշտ են բերում նաեւ դպրոցների տարեց հավաքարարներին…