|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս օրերին հանրապետությունում ընթանում են եւ սպասվում են զանգվածային կրճատումներ: Ըստ մեր տեղեկությունների` կրճատումներ են իրականացվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի եւ մի շարք այլ բնակավայրերի կադաստրներում: Աշխատողներին ստիպել են դիմումներ գրել` ասելով, թե իբր համակարգը գնում է փոփոխությունների, որից հետո կրկին աշխատանքի կընդունեն:
Բնականաբար, ո՛չ աշխատողները, ո՛չ գործատուները, ո՛չ էլ, առավել եւս, մենք, վստահ չենք, որ այդ մարդիկ դարձյալ աշխատանքի կանցնեն: Նույնը սպառնում է Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտին: Այստեղ, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է: Ըստ տեղեկությունների` ինստիտուտի տնօրինությունը կանչել է բոլոր աշխատողներին, որոնց թիվն անցնում է 100-ից, եւ հրահանգել դիմումներ գրել, այլապես ստիպված կլինեն իրենք կրճատումներ անել: Պատճառն այն է, որ ինստիտուտն ունի հսկայական պարտքեր եւ կանգնած է սնանկ ճանաչվելու վտանգի առջեւ: