Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀԿ-ն սկսել է ակտիվորեն պատրաստվել ընտրությունների եւ այդ կապակցությամբ իրականացնում է կուսակցական շարքերի համալրման ակտիվ գործընթաց:
Մեր տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում երկրորդ շաբաթն է` հավաքում են բոլոր գյուղացիների անձնագրերը (իհարկե, նրանց, ում դեռ բախտ չի վիճակվել կուսակցական դառնալ), պատճենահանում ու վերադարձնում` տալով նաեւ Հանրապետական կուսակցության անդամության տոմս: Գյուղացիների միակ «քյարն» այն է, որ եթե նախկինում փաստաթուղթը պարզապես «քսերոքսած» թուղթ էր, այժմ գունավոր է:
Սարուխանը համարվում է Սփյուռքի ներկայիս նախարար Հրանուշ Հակոբյանի «կալվածքը», եւ այստեղ Հանրապետական կուսակցությունը բոլոր ընտրություններում գերակշիռ ձայներ է ունեցել:
Սարուխանը Հայաստանի ամենահարուստ գյուղերից մեկն է, որի արական սեռի բնակչության մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում: Եվ եթե մինչ օրս Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը նրանց այնքան էլ չէր մտահոգում, ապա այժմ, երբ դրան ավելացել է ֆինանսատնտեսական մեծ ճգնաժամը եւ մեծ վնաս հասցրել գյուղացիների գրպանին, ընդդիմադիրների շարքերը ստվարացել են:
Կասկածներ կան, թե այս անգամ ՀՀԿ-ին կհաջողվի գյուղում ձայներ հավաքել: Ուստի սկսել են նման ձեւով մարդկանց վախեցնել ու «հանրապետականացնել»: Բանն այն է, որ եթե Երեւանում մարդիկ առավել ազատորեն են իրենց դիրքորոշումն արտահայտում, գյուղերում դեռ իշխում են ընտրական հետամնաց ավանդույթները: Հանրապետականները կարծում են, որ կուսակցական լինելը կստիպի գյուղացիներին ձայն տալ «հարազատ» ՀՀԿ-ին:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։