|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսեյը, ով 2008 թվականին դարձել էր ընկերության գործադիր տնօրեն, այժմ նորից զբաղեցնելու է իր այդ պաշտոնը եւ ղեկավարելու է արտադրության զարգացման աշխատանքները:
Ինչպես գրում է BBC-ն, նա փոխարինում է մյուս համահիմնադիր Էվան Ուիլյամսին, որը թեեւ ղեկավարների կազմում է, սակայն մեկ աստիճանով ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում:
Այս մասին հայտարարությունը թվիթ էր արել Twitter-ի մամուլի պատասխանատու Դիք Կոստոլոն. «Որպես գործադիր տնօրեն` Ջեքը պետք է աշխատի ավելի քան 450 մարդու հետ` առաջնորդելով փորձառու այդ թիմին»:
Այս փոփոխությունները բխում են ընկերության շահերից եւ կարեւոր են տեղեկատվական ու հաղորդակցային հարթակում զարգացման համար: Թեեւ Twitter-ը արագ զարգանում է եւ ունի մոտ 200 միլիոն օգտագործող, սակայն ունի նաեւ մարտահրավերներ: