|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ում ավելի քան 36 հազար ընթերցող է կորցրել այն բանից հետո, երբ նրա ըքաունթը սկսել է սպամ տարածել: Այս հաղորդագրությունները ԱՄՆ տարբեր նահանգների բնակիչներին կոչ են անում ազդել իրենց կոնգրեսականների վրա, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն այն օրինագծին, համաձայն որի` պետպարտքը բարձր է սահմանվում եւ դրանով հնարավորություն են ունենում խուսափել դեֆոլտից:
Ինչպես գրում է Mashable-ը, մի քանի ժամվա ընթացքում Օբամայի ըքաունթում այդ հաղորդագրությունների վերաբերյալ տասնյակ բողոքներ են գրվել, իսկ այնուհետեւ սկսել են հրաժարվել նախագահի էջին հետեւել:
Նշվում է նաեւ, որ հակառակորդ ճամբարի կողմից այս «սպամային» հարձակումը ոչ միայն վնասել է Օբամային, նաեւ իրենց համար շահեկան է եղել. որոշ հանրապետականներ մինչեւ 6.5 հազար նոր հետեւորդներ են ձեռք բերել: