|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի համարում, որ Twitter-ում հարկավոր է արգելել զգացմունքային, ազատ արտահայտությունները, նույնիսկ եթե դրանք ուղղված են բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
«Twitter-ն այնպես է կառուցված, որ այնտեղ ոչ ոք չի կարող արգելել սլենգը,- «Մայակ» ռադիոկայանի ուղիղի եթերում ասել է նախագահը:- Այնտեղ յուրաքանչյուրը կարող է «ամենահամեմված» արտահայությունն անել ցանկացած մարդու հասցեին. ուզում ես` ՌԴ նախագահ Մեդվեդեւին ասա, ուզում ես` Օմաբային»:
Սակայն նախագահը չի կարծում, որ Twitter-ի իմաստը զգացմունքային ազատությունն է. «Դա դաստիարակության հարց է: Այդ եւ այլ ռեսուրսներ ստեղծված են ոչ թե զգացմունքներ արտահայտելու, այլ բովանդակալից շփումների համար»: