Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Ազգ» ընդդիմադիր դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապրիլի 20-ին տեսաուղերձով դիմել է Թուրքիայի բնակիչներին և հատկապես երիտասարդներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջինս խոսքում նշել է, որ ինքն ալևի է, ինչն առաջացրել է մեծ իրարանցում սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Իշխանական մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Քըլըչդարօղլուի այս ելույթը, իսկ համակիրները հերթական անգամ գրել, որ Թուրքիան պետք է ազատվի այս բռնապետական ռեժիմից։
Քըլըչդարօղլուն տեսաուղերձում մասնավորապես ասել է․
«Սիրելի՛ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են քվեարկելու այս ընտրություններում, ժամանակն է, որ մենք ձեզ հետ խոսենք շատ անձնական, շատ զգայուն հարցի մասին, կարծում եմ, որ եկել է ժամանակն այս մասին խոսելու։ Մենք կա՛մ կհաղթահարենք սա և կհասնենք այն տեղին, որին արժանի ենք աշխարհում, կլինենք երջանիկ և ուժեղ երկրի պատվավոր քաղաքացիներ, կա՛մ կբավարարվենք միայն մեզնից դուրս աշխարհին կարոտով նայելով։ Ես ալևի եմ (շիայականության գաղափարախոսություններից մեկը:- խմբ․) եմ: Ես անկեղծ մուսուլման եմ, ով դաստիարակվել է ճշմարիտ Ալլահ-Մուհամմադ մարգարե-Ալի հավատքով»։
Ակնարկելով Էրդողանին՝ նա հարցրել է, թե արդյո՞ք երիտասարդները պատրաստ են իրենց ձայնը տալ մեկին, ով ասում է, թե ալևիներ չկան և կոչ արել «պառակտիչ քաղաքականությանը» վերջ դնել գալիք ընտրություններով։
Ուշագրավ է, որ Քըլըչդարօղլուի ուղերձը Twitter-ում հավաքել է մոտ 60 մլն դիտում։