Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս շաբաթ Շվեյցարիայում աճուրդի է հանվելու էրոտիկ ժամացույցների մի հազվագյուտ հավաքածու: Մասնավոր հավաքածուն բաղկացած է 33 ժամացույցից` պատրաստված հիմնականում 18-րդ եւ 19-րդ դարերի վարպետների կողմից:
Դրանցից մեկի վրա, որի հեղինակը 18-րդ դարի վերջի ժնեւյան վարպետ Հենրի Կապտն է, պատկերված են «մասամբ հագնված սիրահարներ` ռիսկային դիրքով»: Այդ ժամացույցի համար Antiquorum աճուրդային տունը սահմանել է 70 հազար դոլար նախնական գին:
Antiquorum-ի տնօրենի խոսքերով` հավաքածուի 70-ամյա տերը տարիներ շարունակ հաճույք է ստացել իր ժամացույցներից, իսկ այժմ հաճույք է ստանում դրանց վաճառքից` օգնելով գրանցել կատալոգում եւ գրել երկիմաստ մակագրություններ: