Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը եւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ստեփանակերտում։
Համաձայնագրի շրջանակներում կողմերը համագործակցելու են փորձի փոխանակման, հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառի կարգավորման քաղաքականության զարգացմանը նպաստող միջազգային իրավասու կառույցներին անդամակցության, միջազգային իրավահարաբերություններին մասնակցության հարցերում աջակցության, միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին տարեկան 2 անգամ մասնակցության ապահովման եւ այլ ուղղություններով։
Համաձայնագրի դրույթների իարագործման համար կստեղծվեն աշխատանքային խմբեր, կկազմակերպվեն համատեղ խորհրդակցություններ, քննարկումներ, թեմատիկ սեմինարներ եւ այլն։