|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Facebook-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկա-իսրայելական Snaptu տեխնոլոգիական ընկերության հետ, որը 40-70 միլիոն դոլարի դիմաց սոցիալական ցանցներն ավելի հասանելի է դարձնելու ոչ սմարթֆոնների համար: Ոչ սմարթֆոնները համարվում են «սովորական հեռախոսները» եւ համաշխարհային շուկայի 80 տոկոսն են կազմում:
«Թելեգրաֆը» գրում է, որ Facebook-ի` բջջային հեռախոսներով լայնորեն օգտագործումը համարվում է ընկերության 2011 թ. ռազմավարության կարեւոր ուղղություններից մեկը:
Փորձագետներն ասում են, որ այս համաձայնությունը հնարավորություն կտա, որ սոցիալական ցանցերը ներթափանցեն զարգացող երկրների շուկաներ, որտեղ սմարթֆոններն այնքան էլ մատչելի չեն, եւ ավելի շատ օգտագործվում են «սովորական հեռախոսները»:
Snaptu ընկերությունն իր բլոգում գրում է. «Մենք որոշեցինք, որ,, Facebook-ի թիմի հետ աշխատելով հնարավորություն ենք ստանում արագացնելու մեր արտադրության զարգացման տեմպերը»:
Իսկ Facebook-ի շարժական կապի գծով ղեկավար Հենրի Մոյզինաքն ասել է. «Մենք ցանկանում ենք գրավել Facebook-ի յուրաքանչյուր օգտվողին: Մենք մեր ծառայությունները ներդնում ենք սմարթֆոններում, միեւնույն ժամանակ, քանի որ մեծ շուկայում սովորական հեռախոսներ են, հավատում ենք, որ յուրաքանչյուր հեռախոս կսոցիալականացվի»: