Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Վերջին շրջանում մայրաքաղաքում շատացել են աջակողմյան ղեկերով մեքենաները, որոնք հարմարացված չեն մեր երկրում գործող ճանապարհատրանսպորտային երթեւեկության չափանիշներին:
Օրենսդրությամբ ամրագրված է, որ Հայաստանում գործում է ձախակողմյան երթեւեկություն, իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Երկիր»-ին հայտնեցին, որ այդ հարցին իրենք որեւէ առնչություն չունեն, քանի որ երթեւեկության նշանների ճիշտ տեղադրումը արվում է ճանապարհատրանսպորտային ոստիկանության հետ համատեղ:
Ըստ ՀՀ պետեկամուտների վարչության մաքսային պետական ծառայության` 2001-2010 թթ. արտաքին առեւտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ հաշվետվության` Հայաստան է ներկրվել մոտավորապես 170-175 հազար ավտոմեքենա, որոնցից 86519-ը ներկրվել են 2008-2010 թվականներին:
Պարզվում է, որ մաքսային պետական ծառայությունը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե, օրինակ, 2010 թ. ՀՀ ներկրված 20297 մեքենայից քանիսն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաներ, քանի որ նույն ծառայությունն իր վիճակագրությունը կատարում է՝ հիմք ընդունելով միջազգային վիճակագրական չափանիշները: