Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այսօր՝ Ազգային ժողովում, հանդիպեցի Կառավարման ակադեմիայի ուսանողների և մագիստրանտների հետ։ Հանդիպումը բազմաբովանդակ էր, զրույցի հիմնական թեման՝ Հայաստանի առաջ ծանրացած մարտահրավերները», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Երիտասարդները հետաքրքրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացից, դրանց հիմքում և սահմանազատման աշխատանքներում դրվող քարտեզներից, ադրբեջանական կողմի պահանջներից։
Մեկ անգամ ևս նկարագրեցի, թե ինչ աղետալի հետևանքների կարող են հանգեցնել ներկայիս բանակցությունները, և որ ամեն հնարավոր տարբերակով պետք է կանխել Հայաստանի «անկլավացումը»։
Քննարկում եղավ նաև մեր մեջքը նորից ուղղելու, կրկին արժանապատիվ ապրելու ուղիներ փնտրելու շուրջ։
Երիտասարդության հետ հանդիպումները, նրանց մտահոգությունները լսելը անչափ կարևոր եմ համարում։
Հույս ունեմ, որ այսպիսի ձևաչափով անկեղծ զրույցները կդառնան ավանդույթ»։