|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանություններին ներկայացրած վերջնագրին, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ինքը կուզենար պարզել` դա վերջնագի՞ր է, թե՞ առաջարկ: «Եթե դա ուլտիմատում է, պահանջ, վերջնագիր, ապա, բնականաբար, դա մեզ համար անընդունելի է։ Իսկ եթե դրանք զուտ առաջարկներ են, բնականաբար, ողջունելի է»,- ասաց նա:
Սակայն նման դիրքորոշումը հասկանալի չէ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համար։ Նրան զարմացրել է կոալիցիայի պատասխանը, թե եթե նույնն ասվի ոչ թե որպես պահանջ, այլ որպես առաջարկ, կոալիցիան կքննարկի դա:
Վ. Հովհաննիսյանը հարցնում է` եթե փաստաթղթի վերևում գրված լինի առաջարկ, այլ ոչ թե պահանջ, կքննարկե՞ն, օրինակ, վարչապետի, ոստիկանապետի եւ այլ պաշտոնյաների հրաժարականի հարցը: