Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 5-ին Սոչիում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները: Թե ի՞նչ կլինի այդ հանդիպումից հետո, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Հետևանքն այն կլինի, որ Ալիեւը նորից հանդես կգա իր ռազմատենչ հայտարարություններով եւ կփորձի նորից ու նորից այնպես անել, որ գործընթացներն ավելի դանդաղ ընթանան»:
Եվ որպեսզի Ալիեւը դադարի իր ռազմատենչ հայտարարություններն ու իսկապես բանակցությունների սեղանի շուրջ նստի, Գալուստ Սահակյանի խոսքերով, հայկական կողմը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` միջորդել, որ երկու կողմերի միջեւ պայմանագիր կնքվի:
Համաձայն այդ փաստաթղթի` կբացառվի ուժի կիրառումը եւ կիրառման դեպքում էլ կսահմանվեն պատժաձեւերը: