Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսագիտական բառարանում նոր եզրեր պետք է մտցնել: Մինչ այժմ գիտեինք, որ պետությունը տնտեսության ոլորտում ունի կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթներ, այժմ դրանց պետք է ավելացնել հորդորիչ եւ պախարակիչ գործառույթները:
«Կառավարության անդամն ասում է` մենք հորդորել ենք տնտեսվարող սուբյեկտներին, որ գները չբարձրացնեն, հետո էլ ասում են` բա ամոթ չի՞, ինչի՞ եք բարձրացնում, չեք տեսնում էս ժողովրդի վիճակը: Սա տնտեսական գրականության մեջ նոր խոսք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը:
Նրա խոսքերով` այսօր կառավարությունը գնաճի դեմն առնելու համար իրական քայլեր ձեռնարկելու փոխարեն «երկիրը դարձրել է փոխանակման կետ` դոլարը բարձրացնում են, դոլարը իջեցնում են»:
Եվ առհասարակ, ժողովուրդը չի ընկալում, որ կառավարության քայլերը միտված են իրական բարեփոխումներին: Ընդհակառակը` այնպիսի տպավորություն է, թե պետությունը գիտի, որ ժողովրդի մոտ փող կա, եւ վարչարարական փոփոխությունների միջոցով փորձում է գտնել այդ փողն ու վերցնել:
Ինչ վերաբերում է գազի չթանկանալուն, ապա Է. Անտինյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծվեր լավագույն դեպքում վարչապետի, այլ ոչ թե նախագահի մակարդակով: Եթե Սերժ Սարգսյանը գնաց բանակցությունների, ապա նշանակում է, ինչ-որ բան զիջեց: Իսկ թե ի՞նչ` ժամանակը ցույց կտա:
Բանախոսի խոսքերով` պետք է տնտեսական հիմնավորում տան, թե ինչո՞ւ գազի գինը չբարձրացվեց, եթե ամիսներ առաջ խոսվում էր, թե բարձրացվելու է: