Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 10:00-ին, Աբովյան քաղաքում` Հատիսի փողոցում, տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել ԳԱԶ 31 105 մակնիշի 077 ԼՏ 02 համարանիշով, «Մերսեդես GLM» մակնիշի 80 DՕ 007 համարանիշով եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 14 ՕՏ 574 համարանիշով ավտոմեքենաները:
Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին բախման արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից, գիտակցության չգալով, մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ ,1948 թ. ծնված Սեյրան Բադալի Մելիքյանը: Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ մահացածը ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը, քննչական խումբը` Կոտայքի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են եղել նաեւ Հայաստանի ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները` հրամանատար Նիկողոս Եղիազարյանի եւ դասակի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչ Հրանտ Ասրյանի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ:
Ականատեսներն ասել են, որ «Մերսեդեսը» վարել է ոմն «Կյաժ», ԳԱԶ 31-ը` 1966 թ. ծնված Լեռնիկ Հովհաննիսյանը, իսկ «Օպել Վեկտրան»` պատգամավորի հայրը: Ձեռնարկվում են քննչական օպերատիվ միջոցառումներ «Կյաժ»-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի