Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիոնի» հետ առաջին խաղի մասին, որն ավարտվեց ոչ-ոքիով` 1:1: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` այդ հաշիվն այնքան էլ արդարացի չէր, բայց ամեն դեպքում մադրիդյան ակումբի համար վատ արդյունք չէ:
«Ըստ իս` «Ռեալն» ավելի շատ 2:1 հաշվով հաղթանակի համար էր խաղում, քան 1:1-ի: Ի դեպ, վերջնական արդյունքը «Ռեալի» համար դարձյալ լավ է, քանի որ պատասխան հանդիպումը սեփական հարկի տակ է լինելու, մեր երկրպագուների աչքի առաջ: Նրանք պետք է մեզ օգնեն դուրս գալ քառորդ եզրափակիչ: Ինչ վերաբերում է մրցավարությանը` հասկանալի է, որ մրցավար լինելը շատ բարդ է: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ մրցավարը ինչ-որ դրվագ խաղում չի նկատում: Բայց որոշ իրավիճակներ պարզապես անթույլատրելի են: Ես 50 մ տարածությունից տեսնում էի, որ «Լիոնը» ձեռքով խաղաց, իսկ մրցավարը, ով 5 մետր հեռավորության վրա էր գտնվում, դա չնկատեց և 11 մետրանոց չնշանակեց: Իսկ սա Չեմպիոնների լիգան է, որտեղ պետք է լավագույն ֆուտբոլիստները լինեն, լավագույն ակումբները և լավագույն մրցավարները: Սակայն չորս մրցավարներից ոչ մեկը չնկատեց ձեռքով խաղը: Հուսով եմ, որ այս դրվագը առանցքային չի լինի «Լիոնի» հետ մրցավեճում: Լիոնը շատ ուժեղ թիմ է, որը Եվրոպայում ելույթ ունենալու մեծ փորձ ունի: Այդ պատճառով չի կարելի մտածել, որ ամեն ինչ կանխորոշված էր: Մենք լավ արդյունքի հասանք, բայց ոչ ավելին: «Լիոնն» արդեն ապացուցել է, որ արտագնա խաղերում մրցունակ թիմ է: Այդ պատճառով ես ենթադրում եմ, որ հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը 50-50 է: Ինչ վերաբերում է Բենզեմային, ապա ես ափսոսացի նրան պահեստայինների նստարանին թողնել, քանի որ սա Քարիմի համար վերադարձ էր տուն: Սակայն ավելի լավ կլիներ, եթե Բենզեման խաղադաշտ դուրս գար երկրորդ խաղակեսին` նա ավելի օգտակար կլիներ: Քարիմը շատ կարևոր գոլ խփեց «Ռեալ» համար»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը: