|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Իշխանության եւ ընդդիմության միջեւ առճակատումը խորացել է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ նկատեց, որ, ընդդիմություն ասելով, հասկանում է ոչ միայն ՀԱԿ-ին:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` այդ առճակատումն այնքան խորանա, որ նոր մարտի 1-ի հանգեցնի, Խաչատրյանը պատասխանեց, որ չի բացառվում: Ըստ նրա` դա կարող է լինել այն դեպքում, եթե ընդդիմությանը հաջողվի ժողովրդական ալիք բարձրացնել, որի դեմ հենց ինքն էլ անզոր կլինի:
Մեր այն հարցին, թե ՀԱԿ-ն այսօր ունի՞ այդ ռեսուրսը, Խաչատրյանը փաստեց, որ հանրահավաքի մասնակցող մարդիկ կտրուկ գործողությունների ավելի շատ են տրամադրված, քան հարթակում կանգնածները: Պատգամավորը նկատեց, որ սա բոլոր ժամանակների ամենալուրջ խնդիրն է: