կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 03:04
Տնտեսական

Բիզնեսմենները միշտ կձգտեն կաշառք տալ

Բիզնեսմենները միշտ կձգտեն կաշառք տալ

Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտների թիվը գերազանցում է 140 հազարը, սակայն, միաժամանակ, ապահովվում է ընդամենը 9 միլիարդ համախառն ներքին արդյունք, այն դեպքում, երբ պետք է անցած լինեինք առնվազն 20 միլիարդի շեմը. այսօր հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

 

Նրա խոսքերով` Վրաստանը` 65 հազար, Ադրբեջանը` 80 հազար, Դանիան` 110 հազար տնտեսվարող սուբյեկտներով ունեն ավելի բարձր ցուցանիշներ:

 

«Երբ երկրում հավասար մրցակցություն չկա, տնտեսվարող սուբյեկտն իր շահութաբերությունն ապահովելու համար ստիպված գնում է դեպի ստվեր, որ կարողանա իր գոյությունը պահպանել»,- նկատեց Գ. Մակարյանը` նշելով, որ մյուս կողմից էլ մեր կրթական համակարգը չի խթանում մրցունակ աշխատուժի ներթափանցումը աշխատաշուկա:

 

«Բիզնեսմենները միշտ կձգտեն կաշառք տալ, որպեսզի իրենց վիճակը պահպանեն, այլ բան, որ մենք պետք է պայքար մղենք վերցնողների դեմ, իսկ դա ավելի հեշտ է, քան տնտեսվարող սուբյեկտի ձեռքը բռնելը, որովհետեւ կաշառքը ոչ միայն տնտեսվարող սուբյեկտներն են տալիս, այլ նաեւ քաղաքացիները»,- ասաց նա:

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, հակադրվելով Գագիկ Մակարյանին, նշեց, որ բիզնեսմենը երազում է 2 անգամ ավելի շատ տալ պետությանը, քան թե «100 ռուբլի չինովնիկին»: