|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ես չեմ ուզում մտնել ներանձնային հարաբերությունների դաշտ: Ի վերջո, դրանք ներկոալիցիոն խնդիրներ էին, եւ իրենք ինչպես ցանկանում են, թող կարգավորեն»,- ի պատասխան լրագրողների հորդորներին` անդրադառնալ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններին` նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` հավելելով, որ Հայաստանում միակ մարդը, որ չի խոսել այդ թեմայով, թերեւս, ինքն է:
«Կարծում եմ` այն քաղաքական ուժերը, որոնք համակարգային փոփոխություններ անելու խնդիր են դնում, պետք է չշեղվեն այլ քաղաքական ուժերի ներքին տարաձայնությունների վրա եւ զբաղվեն իրենց քաղաքականությամբ»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը: