Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի մի շարք բուհերում ռեկտորների ընտրություններ են տեղի ունենալու: Եթե որոշ բուհերում նախկին ռեկտորները շանս ունեն վերընտրվելու, ապա մի քանիսում նրանց տարիքը լրացել է, եւ նոր մարդիկ կընտրվեն:
Թերթին հասած տեղեկություններով` ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու է կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, որը, չնայած հանրապետական է եւ 10 տարուց ավելի զբաղեցնում է այդ պաշտոնը, սակայն այդպես էլ ԿԳՆ-ում գործուն դերակատարություն չունեցավ: Ասում են` պատճառն այն է, որ նա հին` անդրանիկմարգարյանական ՀՀԿ-ականներից է, որոնց նոր ՀՀԿ-ականները չեն սիրում:
Նրա` ռեկտոր նշանակվելուց հետո բարձրագույն կրթության ոլորտը կղեկավարի նորանշանակ փոխնարար Կարինե Հարությունյանը, որը թեեւ հանրակրթության մասնագետ է, սակայն վարկային միջոցների մեծ սիրահար: Նա երկար ժամանակ աշխատել է ԿԳՆ ԾԻԳ-ում, որը Համաշխարհային բանկի վարկերն է տնօրինել: Իսկ ոլորտը փոխելու իմաստն այն է, որ այս տարվանից մեր պետությունը բարձրագույն կրթությանն ուղղված մեծ վարկ է ստանալուև ՀԲ-ից:
Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Կարինե Հարությունյանի` ԾԻԳ-ից դուրս գալու պատճառը ՀԲ դժգոհություններն են եղել նրա աշխատանքից եւ վարկային միջոցների սխալ օգտագործումից: