|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«1991-ին Լեռնային Ղարաբաղի շրջանը Ադրբեջանից իր անկախությունը հայտարարեց: 2011-ին լրանում է այդ իրադարձության 20-ամյակը: Այդ առիթով է գերմանական «Եվրասիական հանդեսը» (Eurasische Magazin) փետրվարյան իր համարում հարցազրույց հրապարակել Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հարություն Գեւորգյանի հետ», կարդում ենք հանդեսում տպագրված «Լեռնային Ղարաբաղը տենչում է միջազգային ճանաչում» վերնագրով հարցազրույցի նախաբանում:
Հրապարակման հեղինակը Դավիթ Նոաքն է: Հարցազրույցը հանգամանալից պատկերացում է տալիս ԼՂ-ի արդի վիճակի մասին: