Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարկավոր է պաշտպանել բնակչի իրավունքները, երբ դրանք ոտնահարվում են այնպիսի խոշոր ընկերություններից կողմից, որոնք զբաղվում են գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարմամբ:
Իսկ եթե դրանք ունեն իրավաբաններ կամ իրավաբանական վարչություններ, ապա շարքային քաղաքացու համար բավականին թանկ կարող է լինել իրավաբանական խորհրդատվության համար վճարելը: Հենց այս պատճառով այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետեւյալ առաջարկությամբ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին. «Իհարկե, այսօրվա գործող օրենքով ձեր հանձնաժողովը ոչ մի անելիք չունի այս դեպքում: Սակայն ի՞նչ եք կարծում, եթե օրենքում փոփոխություն մտցնենք, եւ հանձնաժողովը կարողանա բնակչի հետ միասին դատարանում պայքարել մենաշնորհ ունեցողների դեմ»:
Ռ. Նազարյանն ասաց, որ իրենք նախորդ տարի ստացել են 140 դիմում-բողոք, որոնք վերաբերել են ցածր կամ բարձր լարման մատակարարման հետեւանքով կենցաղային տեխնիկայի վնասվելուն: Եվ արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է նման դեպքերը: Եթե հենց ծառայություն մատուցողի մեղքով է վնասը հասցվել, ապա կենցաղային տեխնիկան կա'մ վերանորոգվում է, կա'մ էլ, եթե տեխնիկան վերանորոգման ենթակա չէ, ֆինանսական փոխհատուցում է տրվում բնակչին: Փոխհատուցումներն իրականացվում են ծառայություն մատուցող ընկերության կողմից:
Ռ. Նազարյանը նշեց, որ, օրինակ, «Հայաստանի էլեկտրացանցերը» 2010 թվականին ստացել են 118 բողոք-դիմում, որոնցից 97-ը բավարարվել է հօգուտ բնակչի: Վերանորոգման կամ ֆինանսական փոխհատուցման գումարային չափը կազմել է 57 միլիոն դրամ:
Շարքային քաղաքացիները չեն փորձում դատաիրավական դաշտում պատասխանատվության կանչել ծառայություն մատուցողին. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ գործերն իրավաբանական անձանց եւ ծառայությունները մատուցող ընկերության մեջ են լինում»,- ասաց Ռ. Նազարյանը:
Նա նշեց նաեւ, որ ներկայումս ծառայություն մատուցողի եւ բնակչի միջեւ կնքվող պայմանագրում երկու կողմերի իրավունքներն էլ հավասարապես պաշտպանված են: Այլ հարց է, երբ հաճախ բնակիչը տեղյակ չի լինում իր իրավունքներից, չի կարողանում դիմել իրավաբանական խորհրդատվության, եւ նրա իրավունքները ոտնահարվում են խոշոր ընկերության կողմից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ժամանակ խնդրեց այդ առաջարկության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն կատարելու եւ համապատասխան եզրակացություններ անելու համար: