Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Մադրիդից 100 մղոն հեռավորության վրա է գտվում ամենածեր իսպանական ավանը` Օլմեդա դե լա Կուեստան:
Ինչպես գրում է «Թելեգրաֆը», այս ավանի ամենաերիտասարդ բնակիչը 65 տարեկան է:
«Սա այլեւս այն բնակավայրը չէ, որտեղ անցել է իմ երիտասարդությունը: 1940 թվականին այստեղ 500 մարդ էր ապրում, բայց տարիների ընթացքում աշխատանք գտնելու համար նրանք հեռացան այստեղից եւ չվերադարձան»,- ասում է 82-ամյա Արթուրո Ռեգաչո Մատեոն:
Տեղի դպրոցները փակվել են 1973 թվականին:
Ազգային վիճակագրության տվյալներով` այս ավանն ամենածեր բնակչությունն ունի. մարդկանց 82 տոկոսը 65 տարեկանից մեծ է: Ավելին` պաշտոնապես հաշվառվածների հիմնական մասն այնտեղ չի ապրում, ավան այցելում են ամռան ամիսներին եւ շաբաթվա վերջին օրերին:
Ավանը երիտասարդացնելու համար որոշվել է հողակտորները բավականին ցածր գներով վաճառել. հսկայական հողամասերը աճուրդի են հանվելու 2000 եվրոյով: