կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-30 03:46
Արցախ

Ղարաբաղի հարկահավաքները լավ են աշխատել

Ղարաբաղի հարկահավաքները լավ են աշխատել

2010 թվականին հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 21.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ՝ պլանավորված ցուցանիշը գերազանցելով 2.8, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝  11.4 տոկոսով:


ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանի տեղեկացմամբ՝ հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետբյուջե է մուտքագրվել շուրջ 15.5 մլրդ դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 13.1 տոկոսով: Իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հավաքագրվել է շուրջ 7 մլրդ դրամ:


Տարվա արդյունքներով,  ի տարբերություն վերջին տարիների նվազման տենդենցի, աճ է գրանցվել նաեւ բյուջեի եկամուտների կազմում էական դերակատարում ունեցող առաջին 6 խոշոր կազմակերպությունների ընդհանուր մուտքերի մասով. 2009 թվականի համեմատ` 2010-ին արձանագրվել է 34 տոկոս աճ:


Հարկային մարմնի կողմից տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանն ուղղված 226 ստուգումների արդյունքում 145 հարկ վճարողներ տուգանքի են ենթարկվել, իսկ 17 հարկ վճարողի գործունեությունը 5 օրով կասեցվել է: