Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների գրեթե միակ հենարանը եւ նրա քաղաքականության գրեթե միակ աջակիցը։
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել։ Սեւ համազգեստ կրում են ոստիկանության դիմակավորված ծառայողները, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում։ Նոր համազգեստի հետ նաեւ նոր ճտքակոշիկներ ու կոշիկներ են գնել, հավաքածուի մեկ միավորն արժե 29 հազար դրամ։ ՆԳՆ-ն եւս 30 մլն դրամ հատկացրել է 4 հազար 500 հատ նոր սեւ տաբատ գնելու համար։ Այս տաբատներն էլ, հավանաբար, պարեկների համար են»։