կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 12:55
Տարածաշրջան

Էրդողանը խոստովանել է, որ չի հաջողվել «լավ սկսել աշխատել» Բայդենի հետ

Էրդողանը խոստովանել է, որ չի հաջողվել «լավ սկսել աշխատել» Բայդենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր համագործակցությունն ի սկզբանե սխալ է եղել: Այդ մասին նա հինգշաբթի հայտնել է թուրք լրագրողներին օդանավում՝ ԱՄՆ-ից վերադառնալիս. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

«Ես լավ աշխատեցի Բուշ կրտսերի, պարոն Օբամայի, պարոն Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք պարոն Բայդենի հետ: Բայդենը սկսել է զենք, զինամթերք և սարքավորումներ մատակարարել Սիրիայի ահաբեկչական կազմավորումներին (Սիրիայի քրդերին՝ խմբ.): Մենք չենք պատրաստվում դրան անտարբերությամբ նայել»,- ասել է Էրդողանը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի « թանկ վճարել» Աֆղանստանում մնացած ամերիկյան զենքի համար, որն այժմ գտնվում է «Թալիբան» շարժման արմատականների մոտ: «Եթե նայեք ներկայումս «Թալիբան» շարժման զենքերին, կհասկանաք, որ դրանք ամերիկյան են: Հետևաբար, դրա համար ստիպված կլինեն գին վճարել»,- հավելել է Էրդողանը: