Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Մեկնաբանելով հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր մեր երկրում գործում է քրդերի կողմից ստեղծված ինտերնետային կայք-էջ, որը հստակ հակահայկական ուղղվածություն ունի, Հայաստանում քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը նշեց. «Ես այնպիսի ոչ մի սայթ չեմ տեսել, որտեղ քրդական համայնքը Հայաստանի իշխանությունների դեմ ինչ-որ բաներ գրի: Եթե ինձնից ցանկանայիք մեկնաբանություններ ստանալ, օրինակ, այն հարցի առնչությամբ, որ ադրբեջանցիներն ու թուրքերը գրել են, իբր Հայաստանում քրդերին նեղացնում են ու սպանում, ես կպատասխանեի, որ Հայաստանում ոչ մեկը ազգային հողի վրա չի սպանել քրդերին , իսկ կենցաղային հողի վրա կատարված սպանությունների մեջ կարող են եւ քրդեր, եւ այլ ազգերի ներկայացուցիչներ լինել: Թող ադրբեջանցիները եւ թուրքերը քրդերի մասին չմտածեն, որովհետեւ Հայաստանում մենք մեզ շատ լավ ենք զգում»,-եզրափակել է Կնյազ Հասանովը: