|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսյան հաղթանակների շնորհիվ առաջին անգամ հայկական պետականություն հռչակվեց, և հայերը ցույց տվեցին իրենց միասնականությունը. այսօր լրագրողներին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ըստ նրա` մայիսյան հաղթանակների կարևոր խորհուրդներից մեկն էլ հրաշքն էր: «Այդ ժամանակաշրջանում ժողովուրդը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության. հայկական ուժերն այլևս չէին դիմադրում: Սակայն հայ ժողովրդի համար առաջին անգամ դրվեց լինել-չլինելու հարցը, և բոլորը մեկ մարդու նման ոտքի կանգնեցին, ու հրաշք տեղի ունեցավ` հաղթեցինք»,- ասաց Վիրաբյանը:
Նրա կարծիքով` միասնականությունը կարևոր գործոն է հաղթանակների համար:
Վիրաբյանը նշեց, որ հայերը Սարդարապատի ճակատամարտին մասնակցում էին` ինչպես կարող էին` ով զենք ուներ` զենքով, ով էլ չուներ, բահով էր կռվում: Ըստ նրա` այսօր հայ ժողովուրդը լիովին ընկալում է մայիսյան հաղթանակների կարևորությունը:
Ի դեպ, Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ ախրիվում են պահվում Թբիլիսիում գործած ազգային խորհրդի` այդ ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերը: «1917-ի հոկտեմբերից մինչև 1918-ի հուլիսի 18-ի որոշումներն ունենք արխիվում»,- հայտնեց նա: