|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախյան զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը հիշեցրեց, թե երբ եւ ում ջանքերով է ստեղծվել արդեն 19-ամյա Հայկական բանակը: «Բանակն ստեղծվել է ազատամարտիկների, կամավորների ջանքերով, եւ մենք պետք է մեր գլուխները խոնարհենք նրանց ծնողների առջև»,- ասաց Արկադի Տեր - Թադեւոսյանը:
Նա ցավով արձանագրեց, որ Արցախյան ազատամարտի մասին գրքեր չեն գրվել,իսկ նկարահանված ֆիլմերն էլ հիմնականում պատվերներ են եղել: Կոմանդոսն արձանագրում է` չի գրվել ոչ Շուշիի ազատագրման, ոչ էլ Խոջալուի դեպքերի մասին: «Այսօր մենք խոսում ենք ղարաբաղյան պատերազմի մասին, խոսում ենք Շուշիի ազատագրման մասին, բայց ո՞վ գիտի, թե դա ինչպես է եղել: Կամ Խոջալուի մասին եք խոսում, ես հրամանատար եմ եղել, գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել բայց ո՞վ է եկել այդ մասին ինձ հետ խոսելու»,- ասաց հրամանատարը: