կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 18:18
Հասարակություն

80 միլիոն` Սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր տրամադրելու համար

80 միլիոն` Սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր տրամադրելու համար

Վաղը կառավարության հաստատմանը կներկայացվի «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2014 թվականի ֆինանսավորման չափը: Ընդհանուր առմամբ, այն կազմում է 80 միլիոն դրամ:

 

Այս ծրագրով նախատեսվում է 2014 թվականին Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար իրականացնել 46 հազար միավոր այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրություն, բացի թերթերից: Այս նպատակով նախատեսվում է պետական բյուջեից տրամադրել 62 միլիոն դրամ: 16 միլիոն դրամ նախատեսվում է տրամադրել պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայությունների համար: Այդ թվում' նախատեսվում է 8 միլիոն դրամով ձեռք բերել 2500 միավոր էլեկտրոնային նյութեր, 6 միլիոն դրամով' 6 միավոր ուսումնական նյութեր ստեղծել եւ ծրագրի այս կետի իրագործման համար ծրագրի սպասարկման ու համակարգման համար ստեղծել աշխատանքային 2 հաստիք' յուրաքանչյուրի համար ծախսելով 1-ական միլիոն դրամ:

 

 Մեկ միլիոն դրամ կարժենա ստեղծված 2000 կգ արտադրանքը տեղ հասցնելը` ավտոճանապարհային տրանսպորտով բեռնափոխադրման ծառայությունների համար, եւս 1 միլիոն դրամ' պահեստավորման ծառայությունների համար: