կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 23:33
Սպորտ

1-ին անգամ Չինաստանում

1-ին անգամ Չինաստանում
Նա Լին Չինաստանի թենիսի պատմության մեջ դարձավ առաջին մարզուհին, ով կաարողացավ դուրս գալ Australian open-ի եզրափակիչ փուլ։ Եվ այսպիսով, չինուհին 3 սեթերի արդյունքում 3։6, 7։5, 6։3 հաշվով կարողացավ դժվարին հաղթանակ տոանել աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, 20-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկու նկատմամբ։ Չինացիների համար պատմական հանդիպումը տևեց 2 ժամ 33 րոպե։ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսի համար Նա Լին կպայքարի Կլիյստերս-Զվոնորյովա զույգի հաղթողի հետ։