|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Չինաստանն արգելել է օտար բառերի՝ մասնավորապես անգլերեն բառերի օգտագործումը չինական լրատվամիջոցներում:
Արգելող կանոնը, որը վերաբերում է թերթերին, հրատարակիչներին և կայքէջերի սեփականատերերին, արձակվել է Մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության կողմից: Ըստ այդ վարչության՝ օտար լեզուների չարաշահումը՝ մասնավորապաես կես անգլերեն, կես չինարեն տերմինները լրջորեն վնասել են չինական լեզվի մաքրությունը և անբարենպաստ սոցիալակն ազդեցություն թողել ներդաշնակ և առողջ միաջավայրի վրա:
Ըստ այդ կանոնի՝ օտար լեզուների թարգմանությունը պետք է համապատասխանի թարգմանության հիմնական սկզբունքներին և փորձին: Նորմերը խախտողները կպատժվեն՝ օրենքին համաձայն: