|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից մինչեւ «Շենգավիթ» կայարան ընկած հատվածում խափանվել են ռելսերը, եւ մետրոպոլիտենի չաշխատելը պայմանավորված է այս հանգամանքով:
Ինչպես հաղորդում է «Երկիր»-ի թղթակիցը, «Սասունցի Դավիթ» կայարանում այս պահին իրարանցում է, քանի որ կուտակվել են թե' դեպի «Գարեգին Նժդեհ», թե' դեպի «Բարեկամություն» կայարաններ գնացող ուղեւորները:
Գնացքների գրաֆիկը խախտվել է, ուղեւորների փորձադրումն իրականացվում է միայն ձախակողմյան գծով: