Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում մեկնարկեց «Արտ էքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսը: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 63 տաղավար, այդ թվում` Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող, ինչպես նաև ԱՊՀ եւ Բալթյան մի շարք երկրների:
Ցուցահանդեսը միտված է մասնակից երկրների միջև մշակութային երկխոսության միասնական հարթակի ձևավորմանը և համագործակցությանը, խրախուսում է տարածաշրջանային մշակութային բազմազանությունը:
Գյումրու տաղավարը ներկայացնում էր մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Սուսաննա Մկրտչյանը: Նա նշեց, որ նման ցուցահանդեսները նպաստում են, որ մարդականց միջև աշխատանքային կապեր ստեղծվեն. «Հատկապես` մեր հանարապետության հեռավոր մարզերի ստեղծագործողների հետ, որոնց հետ այդքան էլ սերտ կապեր չունենք: Նաև ստեղծագործական նոր համագործակցություններ կլինեն և, իհարկե, նաև ստեղծագործական նոր լիցքեր կհաղորդեն բոլորիս»:
Սյունիքի տաղավարը ներկայացնող Հասմիկ Բագյանը նշեց, որ տաղավարում կարելի է տեսնել ամբողջ Սյունիքը՝ Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքներով: «Ներկայացված է հնի ու նորի խառնուրդը. ունենք մշակութային արժեքներ՝ կարպետներ, խուրջիններ, Գորիսի ավանդական տատիկն ու պապիկը»,- ասաց նա՝ հավելելով, որ կարեւորում է նման ցուցահանդեսները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս տարբեր մարզերի մշակույթի կրողներին շփվել միմյանց հետ:
Մոլդովայի տաղավարը ներկայացնող` Մոլդովայի մշակութային կենտրոններից մեկի տնօրեն Նատալյա Պրոկոպը նշեց, որ ինքը ուրախ է, որ ստացել է Հայաստանում Մոլդովայի մշակույթը ներկայացնելու հնարավորություն: «Մենք մեր ասեղնագործության հետաքրքիր նմուշներն ենք բերել Հայաստան` ցուցադրելու, ինչպես նաեւ մեր ավանդական գինին: Շատ կարևորում եմ ցուցահանդեսին մեր մասնակցությունը, քանի որ մենք այստեղ հնարավորություն ունենք ինչպես մեր երկիրը ներկայացնել, այնպես էլ տարբեր երկրների մշակութային արժեքներին ծանոթանալ»,- ասաց նա:
Ի դեպ, Շիրակի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարզպետի, քաղաքապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջեց ցուցահանդեսի տաղավարներով: