Ֆրանսիայից կարող են արտաքսել հայկական մի ընտանիքի, որի անդամն այդ երկրի ըմբշամարտի չեմպիոնն է, գրում է Nouvelles d’Arménie-ն: 17-ամյա Գոռ Աբրահամյանի ընտանիքը Հայաստանից Ֆրանսիայի Գրաս քաղաք է տեղափոխվել 2008-ին` փախչելով ոստիկանական բռնաճնշումներից, գրում է պարբերականը:
Այս ընտանիքի ճակատագիրը հուզել է նաեւ Գրասի շատ բնակիչների: Գոռի քոլեջի աշակերտները եւ ուսուցիչները բողոքի ցույց էին բարձրացրել ` ընդդեմ ընտանիքի վտարման որոշման:
Նշենք, որ Աբրահամյանը մայիս ամսին կայացած Ֆրանսիայի ըմբշամարտի առաջնությունում ազատ ոճայինների պայքարում գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ հունահռոմեական ոճում դարձել է բրոնզե մեդալակիր: