Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացու կյանքն իշխանությունները էժան են գնահատում կամ ընդհանրապես չեն գնահատում, երևաց պատերազմի օրերին: Հայտարարվում էր, որ օդը փակ է, բայց մերոնց ուղղարկում էին չպաշտպանված օդի տակ զոհվելու՝ թուրքական բայրաքթարների տակ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այլ է պատկերն ապրուստի առումով: Այն թանկացել է:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 6,4 տոկոսով: Մարդկային լեզվով ասած՝ գներն աճել են այդքանով:
Առանձին վերցրած սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,3 տոկոսով:
Կենտրոնական բանկն էլ իր հերթին արձանագրել է, որ 12 ամսվա կտրվածքով ունենք 8,8 տոկոս գնաճ, որը մեղմելու նպատակով 0,25 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 7,25 տոկոս:
ԿԲ-ն, ըստ այդմ, թանկացրել է փողի, այն է՝ վարկի գինը: Տնտեսագիտության մեջ դա կոչվում է զսպող դրամավարկային քաղաքականություն: Այսինքն՝ խոչընդոտվում է տնտեսական ակտիվությունը:
Սրան զուգահեռ տարադրամի շուկայում արձանագրվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորման գործընթաց: Սա իր հերթին խփում է արտահանմանը:
Եվ այսպես, ԿԲ-ն սեղմում է տնտեսական ակտիվությունը, կառավարության գործողությունները միտված են հարկերի բարձրացմանը, գները, անկախ ամենից, շարունակում են աճել կամ լավագույն դեպքում չեն իջնում: Տուժում է բիզնեսը, տուժում է սպառող քաղաքացին: Կառավարությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի անում վիճակը փոխելու ուղղությամբ: Ահա այսպիսի «Ապագա կա ապագա» պատկեր»։