Ուկրաինան ձախողել է БТР 4Е զրահատեխնիկայի եւ АН 32Б ռազմական օդանավերի մատակարարումը Իրաք: Ինչպես գրում է լրագրող Մուստաֆա Նայեմը Украинская Правда-ի իր բլոգում, Իրաքի պաշտպանության նախարարությունը 2010-ի դեկտեմբերին հրաժարվել է ընդունել տեխնիկայի առաջին պարտիան: Ըստ լրագրողի, պայմանագրի ձախողման պատասխանատվությունն ընկնում է Укрспецэкспорт ընկերության վրա, որն զբաղվում է ուկրաինական սպառազինության ու հատուկ տեխնիկայի արտահանումով: Զրահամեքենաների մատակարարումները պետք է իրականացվեին երկու երկրների կառավարությունների միջեւ 2009-ի օգոստոսին կնքված րի շրջանակներում: Բաղդադը պատվիրել էր 420 զրահամեքենա` մոտ 500 մլն դոլար արժողությամբ: Մատակարարումների ձախողման պատճառները հայտնի չեն: