Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ոգեւորվում Արտաշես Ա Բարեպաշտի, Տրդատ Գ Մեծի, Աշոտ Ա Բագրատունու, Գագիկ Ա Բագրատունու, Զաքարե Զաքարյանի, Լեւոն Բ Մեծագործի ու Հեթում Ա հայրենանպաստ գործերից, որ առավոտից երեկո խոսում է Պապից։
Սահմանագծում ու սահմանազատում իրականացնող նորմալ վարչապետը պետք է ոգեւորվեր Արտաշես Ա Բարեպաշտի սահմանաքարեր տեղադրելու ու պետությունը շենացնելու օրինակից, այլ ոչ թե խոսեր Պապի ձախողված կառավարումից։
Պետականամետ ղեկավարը պետք է օրինակ վերցներ Հայոց թագավորությունը վերականգնած ու անկախությունը վերանվաճած Աշոտ Բագրատունուց։
Կարող էր ծանոթանալ Զաքարե Զաքարյան հայոց իշխանի քաջագործությունից, ով 500 տարի անց վրեժ լուծեց Արդեբիլի էմիրներից, որոնց նախնիները 703-ին Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում խաբեությամբ այրեցին հայոց իշխաններին։
Ազգային արժեքների կրողը պետք է ուսումնասիրեր Կիլիկյան Հայաստանի արքա Լեւոն Բ Մեծագործից։
Դիվանագիտության ալֆան եւ օմեգան հասկանալու համար կարող էր ուսումնասիրեր Հեթում Ա արքայի հանճարեղ դիվանագոտական գործերը։
Ասածս ի՞նչ է…
Բա մեր Հայոց ազգն այսքան արդյունավետ կառավարող թագավորներ ունենա, իսկ դու Պապի ձախողված օրինակից ոգեւորվե՞ս։
Թե բա ինքնիշխանություն։
Մուրացկանի նման խնդրվում են, որ 1992-ի մարտից ՄԱԿ-ի անդամ ՀՀ-ի տարածքն Ադրբեջանը ճանաչի։
Ու սա ներկայացնում են հաջողություն։
2018-ից առաջ Ալիեւն իր վարդագույն երազում չէր պատկերացնի Նիկոլի նման նվեր։
Մինչեւ 2018-ը հայ ժողովուրրն ուներ 2 պետություն՝ ՀՀ եւ Արցախի Հանրապետություն՝ 42 հազ քառ կմ տարածքով։
Իսկ այսօր Նիկոը երազում է 29.743 քառ կմ-ի մասին։
Սա էլ ձեր Պապի խերը…»։