Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այս շաբաթվա կառավարության նսիտի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության համակարգում կդադարեցվի պարտադիր ատեստավորման ինստիտուտը, այդ կերպ կհանվի նաեւ կիսամյակային հաշվետվությունների պարտադիր պահանջը եւ այն կփոխարինվի պետական ծառայողի կատարողականի գնահատման համակարգով, որը կծառայի աշխատողների խրախուսմանը (պարգեւատրմանը), հնարավորություն կտա բացահայտել վերապատրաստման անհրաժեշտությունը եւ իրականացնել թիրախավորված վերապատրաստում, ինչպես նաեւ կնպաստի աշխատողների առաջխաղացմանը: Կատարողականի գնահատման գործընթացն ուղղված է աշխատողների կողմից իրականացվող գործունեության արդյունավետության եւ նրանց կառավարչական հմտությունների գնահատմանը, աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը:
Աշխատողը կատարողականի գնահատման զեկուցագիր է ներկայացնում իր կողմից կատարած` նշված բնույթի աշխատանքների մասին, որի հիման վրա տվյալ աշխատանքը գնահատվում է իր անմիջական ղեկավարի կողմից՝ համապատասխան կիսամյակում: