Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից, հունվարի 14-ին, ժամը` 12.25-ի սահմանում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը:
Ժամը 12.50-ին նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:
Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը` վիրավորների վիճակը գնահատվում է բավարար, իսկ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր գրանցվել են նաեւ երեկ եւ այսօր: «Հակառակորդը սովորության համաձայն դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն մեր պատասխան գործողությունների արդյունքում լռել է»,- ասաց Սենոր Հասրաթյանը: