կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-11 01:32
Քաղաքական

Արցախի անկախությունը պետք է ճանաչել մեկ տարվա ընթացքում

Արցախի անկախությունը պետք է ճանաչել մեկ տարվա ընթացքում

19 տարի է անցել Արցախի անկախության հանրաքվեից և մինչև 20-ամյակը Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի ԼՂՀ պետականության ինքիշխանությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը.

 

«Չնայած միջազգային ճնշումներին, ադրբեջանական  ագրեսիային`Արցախի ժողովուրդը նվաճել, վաստակել է այդ անկախությունը, և մենք պարտավոր ենք պատերազմով արձանագրված հաղթանակն արձանագրել նաև իրավական դաշտում»:

 

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԼՂՀ անկախության ճանաչման օրենքի նախագիծի քվերակությանը կոալիցիան հրաժարվել է մասնակցել, օրինագծի ընդունմանը կողմ են քվերակել միայն ընդդիմադիր պատգամավորները:

 

«Շնորհակալություն եմ հայտնում Դաշնակցության պատգամավորներին և Տիգրան Թորոսյանին, ովքեր, հաղթահարելով սեփական վերապահումները ժամանակի ընտրության  կամ այլ մանրամասների  վերաբերյալ, ունեցան կողմ քվերակելու քաղաքացիական խիղճ, ողնաշար»,- ասաց Ր. Հովհաննսիյանը` հավելելով` ակնկալում էր, որ քվեարկությանը մասնակցելու էին նաև իշխանական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ, ովքեր Արցախյան պատերազմի ազատամարտիկներ են և հասկանում են խնդրի կարեւորությունը:

 

Նա նշեց, որ Արցախի անկախության ճանաչման հարցը նույնքան սկզբունքային է և բխում է մեր պետականության շահերից, որքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է: Եվ որպեսզի Արցախի ինքինշխանությունը չմնա չճանչված, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն ճանաչի այն առաջիկա մեկ տարավ ընթացքում` մինչև կլրանա Արցախի անկախության քվերարկության 20-ամյակը:

 

Ր. Հովհաննիսյանը նշեց նաև, որ երեկվա «չքվերակությունից» հետո ոչ ոք չի կարող մեղադրել միջազգային հասարակությանը, պետություններին, որ իրենքչեն դիտարկում ԼՂՀ ինքնիշախնության հարցը: