Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արցախում եւ Երևանում անցկացվող միաժամանակյա հանրահավաքի ժամանակ տեսաուղերձով է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Մենք, որպես Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսություն, մեր միաբանությամբ, թեմերով, կառուցյներով, մարմիններով ձեզ հետ ենք, Արցախ, ձեզ հետ է ամբողջ սփյուռքը։ Քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահն է ապրում։ Այս կացության դիմաց մենք բոլորս պետք է մեր հավատքը եւ կամքն ավելի ամրապնդենք, եւ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պահենք պայծառ։ Անցյալում Արցախը մերն է, այսօր մերն է, եւ միշտ պետք է մնա Արցախի ժողովրդինը, որովհետեւ մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում ժողովուրդը եղել է Արցախում եւ իր քրտինքը միախառնել է Արցախի հողին։ Արցախի հողում մեր ժողովրդի արժեքներն են, սրբություններն ու ավանդությունները։ Նայեցեք պատմությանը՝ Արցախը միշտ եղել է ինքնավար, արցախցիները եկվոր չեն, ծնունդն են Արցախի»,- ասաց կաթողիկոսը։