կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 12:12
Աշխարհ

Միացյալ Նահանգները կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը

Միացյալ Նահանգները կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է վերսկսել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար 105 մլն դոլարի հատկացումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականներից մեկի օգնականի խոսքերը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, գործակալությունը հայտնել էր, որ Սպիտակ տունը դադարեցրել է Լիբանանին ռազմական աջակցության ցուցաբերումը: Պետքարտուղարությունը Կոնգրեսին այս որոշման մասին իրազեկել էր առանց այն ընդունելու պատճառների մասին մանրամասնելու: Գործակալության իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ այդ քայլը հնարավոր է պայմանավորված լիներ Լիբանանում ընթացող բողոքի ցույցերի հանգամանքով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 17-ից Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրել էին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները Բեյրութի կենտրոնում տապալել էին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են հասնել անցումային կառավարության ստեղծմանը: