Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգության» ուսին կարող է նստել միայն ժողովուրդը, «Ժառանգությանը» իշխանության կարող է բերել միայն ժողովուրդը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով Անահիտ Բախշյանի այն հայտարարությանը, թե երկրորդ նախագահը իշխանության կարող է գալ` միայն որեւէ կուսակցության ուսին հենվելով:
Անդրադառնալով երկխոսությանը` Բախշյանը նշել էր, թե դրանից շահելու է երրորդ ուժը, բայց այդպես էլ չէր ցանկացել բացահայտել այդ ուժին:
Yerkir.am-ի թղթակիցը փորձեց հասկանալ, թե ով է, ի վերջո, այդ ուժը, բայց` անօգուտ: Փակագծերը բացել չցանկացավ կամ պարզապես չկարողացավ նաեւ Խուրշուդյանը, միայն նշեց, որ իրենք կողմ են ցանկացած երկխոսության, ցանկացած քաղաքակիրթ եւ քաղաքավարի բանավեճի, որը տեղի է ունենում քաղաքական դաշտում: Խուրշուդյանն ափսոսանքով նկատեց, որ երկխոսության գաղափարը կարող է աղճատվել եւ անարդյունավետ դառնալ:
«Ո՞վ շահեց երկխոսության արդյունքում` ՀԱ՞Կ-ը, թե՞ իշխանությունը» հարցին կուսակցության մամուլի խոսնակը պատասխանել եւս չցանկացավ, միայն նշեց, որ դա «քաղաքական ուժերի եւ հասարակության գնահատականի արժանի հարց է»: