Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության մամլո ասուլիսը սկսվեց լրագրողներին Երեւանի կանաչ տարածքների «Մահվան վկայական» բաժանելով:
«Մեր նպատակը քաղաքացիական պահանջատիրության հասնելն է: Կանաչ տարածքներն իրենց օրինական տերերից բռնազավթվում եւ սեփականաշնորհվում են, մենք պայքարում ենք, որ մարդիկ ստիպված չլինեն իրենց հանգստի համար վճարել»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Գաղտնիք չէ, որ զբոսայգիներով հարուստ մայրաքաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում քաղաքի բնակիչների համար: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները կարծում են, որ կանաչ տարածքների այսպիսի ոչնչացման և ծառահատման արդյունքում հիվանդությունների կտրուկ աճ է արձանագրվում. հիվանդանում է նաև Երևանը:
Մահվան վկայականում այս տարի իրենց տեղն են գտել 164 ծառ, եւ նախաձեռնության անդամներն արել են ամեն ինչ, որպեսզի երբ քաղաքացին տեսնի ծառահատման դեպք, կարողանա արագ ահազանգել եւ տեղյակ պահել համապատասխան մարմիններին կամ իրենց.«Շատ կարեւոր է բնակիչների ներգրավումը մեր գործում, քանի որ մենք հիմնականում նրանց արձագանքի միջոցով ենք իմանում բակամերձ տարածքներում անօրինական շինությունների կառուցման մասին»,-ասաց խմբի անդամ Գայանե Մելքումյանը:
Նշենք, որ խումբն արդեն զբաղվում է «Ուսանողական», «Վիշապի կոթողներ», Գլխավոր պողոտայի, Սարկավագի 22, Նալբանդյան 104, Կոմիտասի 5ա հասցեներում գտնվող այգիների սեփականաշնորհման հետ կապված հարցերի լուծման տարբերակներ փնտրելով, եւ նույնիսկ խմբի նախաձեռնությամբ հայցեր են հարուցվել դատարանում: