Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Բնապահպանության նախարարը էկո-ակտիվիստների հետ այսօր, ժամը՝ 16.00-ին, կայցելի Նոր Նորքի «Վիշապի քարեր» այգի: մոտ 5000-ամյա վիշապաքարերով և 200 ծառերով այգին քաղաքապետարանի որոշմամբ կառուցվում է էլիտար շենք:
Այգին փրկելու համար բնապահպանական ակտիվիստները նամակ-դիմում են հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես, ասված է. «Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շինտեխնիկան հանելու ուղղությամբ»:
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը»
Քաղաքացիական նախաձեռնություն
22 նոյեմբեր, 2010