|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նախօրեին 69 կողմ ձայների մեծամասնությամբ ԱԺ-ի վավերացրած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների դեմ բողոքներին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարկ չի համարում արձագանքել:
«Լավ է, որ բողոքողներ կան, որովհետեւ մեր ազգի մեջ եւ քաղաքական դաշտում հաստ գլուխներ չեն միայն»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է Գալուստ Սահակյանը: Պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` ի՞նչ վտանգներ են պարունակում օրինագծերը, հանրապետական պատգամավորը նշել է. «Օրենքը վտանգներ չունի, վտանգներ ուներ միայն առաջին պահին, երբ խոսքը գնում էր օտարալեզու դպրոցների մասին: Այստեղ պատերազմը գնում է լեզվամտածողության շուրջ: Կան շատ մարդիկ, որ ոչ կրթություն ունեն, ոչ էլ կարողանում են հայոց լեզվով իրենց մտքերն արտահայտել, բայց նրանց լեզվամտածողությունը հայերեն է: Մենք ողջ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա, եւ չեմ կարծում, որ այդ վայնասուններին պետք է արձագանքել: Բոլոր այդ միտումները ես կեղծ հայրենասիրություն եմ որակում, որովհետեւ լեզվի օրենքի կիզակետում ես եմ եղել ու կոալիցիան»:
Հետաքրքիր է, որ կոալիցիայից մեկ այլ պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն այդ փոփոխությունների դեմ բավական կոշտ քննադատությամբ է հանդես եկել: