Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մաշկաբանները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին ճիշտ խնամել մաշկը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչ մաշկի տեսակ ունեք, ձմռան ընթացքում ինչ փոփոխությունների է այն ենթարկվում, հետո մտածել խնամքի միջոցների մասին:
«Երբ իջնում է օդի ջերմաստիճանը, կտրուկ նվազում է ճարպագեղձի ակտիվությունը` փափկեցնող եւ սնուցող ֆունկցիան անհետանում է: Ճարպոտ մաշկը դառնում է նորմալ, նորմալը`չորանում, իսկ չորը` գերչոր կամ գերզագայուն է դառնում»,- տեղեկացրեց մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Վարդանյանը:
Նրա խոսքով, մթնոլորտի հարաբերական խոնավությունից ձմռանը մաշկը նաեւ ջրազարկվում է, սրվում են կորյանկները, մազաթափությունն է շատանում. «Ջերմաստիճանի կտրուկ տատանումներից անոթները գերլարվում են: Հետեւաբար, պետք է սնուցել եւ պաշտպանել մաշկը: Հետեւել ձմռան «ոսկե կանոնին»` խոնավացնող բոլոր միջոցները օգտագործել ոչ ուշ, քան մեկ ժամ տանից դուրս գալուց առաջ: Իսկ օրվա ընթացքում հնարավորինս սնուցել չոր մաշկը»,- խորհուրդ է տալիս մաշկաբանը: