|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ Երեւանի ավագանու կեղմից քաղաքապետ ընտրվեց «Հայռուսգազարդ» ընկերության տնորեն Կարեն Կարապետյանը: Արտաքուստ քվերակությունը եղել է շատ սահուն՝ 51 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բանն այն է, որ քաղաքապետի պաշտոնակատար դառնալուց հետո Մարգարյանը այնքան վստահ էր, որ հենց ինքն է դառնալու հաջորդ քաղաքապետը, որ նույնիսկ Facebook-ի իր անձնական էջում շնորհավորանքներ էր ընդունում: Սակայն Սերժ Սարգսյանի որոշումը, ինչպես ասում են, փշրեց Տարոն Մարգարյանի հույսերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սա Մարգարյանը չի կարողացել ներել եւ հենց ինքն էլ դեմ է քվեարկել Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալու նախագահական որոշմանը:
Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ քաղաքապետ դառնալու առաջարկին համաձայնելու համար Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին երկու պայման է առաջադրել. առաջին՝ ենթարկվելու է միայն Սերժ Սարգսյանին, երկրորդ՝ փոխելու է Երեւանի վարչական տարածքների բոլոր ղեկավարներին՝ բացի մեկից: